Մատչելիության հղումներ

Չինաստանի կոմկուսը նոր ղեկավարներ է ընտրում


Չինաստանի մայրաքաղաք Պեկինում բացվել է կոմունիստական կուսակցության համագումարը։

Բացման խոսքում նախագահ Հու Ձինթաոն կուսակիցներին հորդորել է անհաշտ պայքար մղել կոռուպցիայի դեմ։

Համագումարը կտեւի մեկ շաբաթ, օրակարգի առանցքային հարցը երկրի ղեկավարների նոր սերնդի ընտրությունն է։ Ենթադրվում է, որ Ձինթաոյին կփոխարինի փոխնախագահ Շի Ջինպինը` նախ` կուսակցության, ապա` պետության ղեկավարի պաշտոնում։ Վարչապետի պաշտոնը կստանձնի փոխվարչապետ Լի Կեչիանգը։

Չինաստանում առկա հիմնախնդիրներից մեկը վերնախավի շրջանում արմատավորված կոռուպցիան է։ Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, մասնավորապես, վարչապետ Վեն Ջիաբաոյի ընտանիքը նրա պաշտոնավարման տարիներին հսկայական հարստություն է դիզել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG