Մատչելիության հղումներ

Կայացավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը


Մեղրիի Ալվանք գյուղի տարածքում հինգշաբթի օրը տեղի ունեցավ Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը:

Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 5 տարվա ընթացքում: Ըստ Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության, շինարարության ավարտից հետո 15 տարի Մեղրիի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է տեղափոխվի Իրան, իսկ 15-րդ տարվա ավարտին ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին:

Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանը եւ Մաջիդ Նամջուն ստորագրեցին փաստաթուղթ, այն դրեցին տարածքում եւ բահերով ցեխ լցրեցին:

Հիմնարկեքի արարողությանը հետեւեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես փոխանցեցին իրանցի լրագրողները, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան չի այցելել, քանի որ մեկնել է աֆրիկյան երկրներ:


Անուշ Մարտիրոսյան, Մեղրիից

Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG