Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Պարզունակ քայլ է եւ ակնհայտ` որտեղ մշակված»


«Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է», - երեկ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված», - նշել է Շարմազանովը։

Իսկ հետագա զարգացումները, ըստ Հանրապետականի խոսնակի, «իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետեւելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG