Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը ուրախ է Օբամայի վերընտրությամբ


Ռուսաստանի վարչապետ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր Վիետնամում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ուրախ է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակով։

«Ուրախ եմ, որ շատ խոշոր, շատ ազդեցիկ պետության նախագահը չի լինելու մի մարդ, որը համարում է Ռուսաստանը թիվ մեկ թշնամի», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Մեդվեդեւը` ակնարկելով ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի հայտարարությունը։

Դմիտրի Մեդվեդեւը հավելել է, որ Ռուսաստանի համար Օբաման «հասկանալի» եւ «կանխատեսելի» քաղաքական գործիչ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG