Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը երկուշաբթի օրը Քութայիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի նորընտիր խորհրդարանի նախագահի եւ ղեկավար կազմի այլ անդամների հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին նշել է, որ ՄԱԿ-ի եւ Եվրամիության դեսպաններից հետո սա իր երրորդ հանդիպումն է երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, ընդ որում` Հայաստանի դեսպանն առաջինն է, ում հետ հանդիպումը կայանում է Քութայիսիում խորհրդարանի նորակառույց շենքում:
Հանդիպման մասնակիցները, բարձր գնահատելով հայ - վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը անվտանգության հարցերի, տնտեսական, էներգետիկ եւ տարանցիկ առեւտրի, կրթամշակութային եւ այլ բնագավառներում, միակարծիք էին համագործակցության հետագա խորացման անհրաժեշտության առումով: Երկուստեք ամրագրվել է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ու տնտեսական ինտեգրմանն ուղղված քայլերի ակտիվացման կարեւորությունը: Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների խթանման գործընթացին, մասնավորապես` միջխորհրդարանական հարաբերությունների ոլորտում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Վրաստանի հայ համայնքին հուզող հիմնախնդիրներին եւ դրանք անկաշկանդ բարձրացնելու եւ քննարկելու իրավական եւ փաստացի հնարավորության ապահովման կարեւորությանը:
Մանուկյանը Ուսուփաշվիլիին է փոխանցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը, ինչը ընդունվել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի կողմից:
Նույն օրը Հայաստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել նաեւ Վրաստանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ Մանանա Կոբախիձեի, փոխխոսնակներ Զուրաբ Աբաշիձեի, Մուրման Դումբաձեի եւ Զվիադ Ձիձիգուրիի, ինչպես նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեի հետ: