Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ներքաղաքական իրավիճակը սրվում է


Ուկրաինայում ավելի է սրվում ներքաղաքական իրավիճակը` կապված անցած ամսվա վերջին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ:

Երկուշաբթի գիշերը ընդդիմության առաջնորդները պահանջել են պատկան մարմիններից երկրի 13 ընտրատարածքներում վերահաշվարկ կատարել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իր հերթին, առաջարկել է ընտրատարածքներից 5-ում կրկնական ընտրություններ անցկացնել:

Ընդդիմադիրները, սակայն, մերժել են ԿԸՀ-ի առաջարկը` ասելով, որ իրենք ցանկանում են ոչ թե կրկնական ընտրություններ, այլ` վերահաշվարկ:

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ երեկ բողոքի ցույց է արել շուրջ 1500 մարդ:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հորդորել է Ուկրաինայի իշխանություններին` արագ հրապարակել խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք կարտացոլեն ուկրաինացի ընտրողների իրական ցանկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG