Մատչելիության հղումներ

ՊՆ. Վթարի ենթարկված զինծառայողներն ապաքինվում են


Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Քարվաճառի տարածքում նոյեմբերի 1-ին հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետեւանքով վիրավոր զինծառայողներն ապաքինվում են: Կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյանը եւ շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյանը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնտահավում է կայուն ծանր: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով եւս չորս զինծառայող մահացել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG