Մատչելիության հղումներ

Լավրովը Արեւմուտքին մեղադրում է Սիրիայի հարցով


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արեւմուտքը փորձում է սրել իրավիճակը Սիրիայում ու ստեղծել պայմաններ այդ երկրում ռեժիմի փոփոխության համար:

Լավրովը հայտարարությամբ հանդես է եկել Կահիրեում` Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի եւ Սիրիայի հարցերով բանագնաց Լախդար Բրահիմիի հետ բանակցություններից հետո:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի որեւէ որոշում ընդունել պետք չէ, պարզապես Ժնեւյան համաձայնությունների բոլոր կողմերը Սիրիայում հակամարտող կողմերին պետք է կոչ անեն դադարեցնել կրակը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Ավելի վաղ Նաբիլ ալ-Արաբին հայտարարել էր, որ Կահիրեի հանդիպման մասնակիցները Սիրիայի ճգնաժամի հարցով համաձայնության չեն եկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG