Մատչելիության հղումներ

Սուրբ Հարության տաճարը` տնտեսական վեճի կիզակետում


Իսրայելի իշխանությունները սառեցրել են քրիստոնեության հիմնական սրբավայրերից՝ Սուրբ Հարության տաճարի տնօրինությունը ստանձնած երեք եկեղեցիներց մեկի` Հույն Ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության բոլոր հաշվեհամարները:

Պատճառը՝ Հարության տաճարի ջրամատակարարման դիմաց տասնամյակների ընթացքում կուտակված պարտքն է, որն ըստ Երուսաղեմի ջրմուղը տնօրինող «ԽԱ Գիհոն» ընկերության, կազմում է շուրջ երկու միլիոն դոլար:

Տաճարը հավասարության սկզբունքներով կառավարում են Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը,Հույն Ուղղափառ եը Կաթոլիկ եկեղեցիները:

Հունական եկեղեցու ներկայացուցիներն արդեն իսկ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դեռ Օսմանյան Կայսրության ժամանակաշրջանից Սուրբ Հարության տաճարը ազատված է եղել բոլոր տեսակի հարկերից եւ կոմունալ վարձավճարներից, եւ որ իսրայելական ընկերության պահանջն անօրինական է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG