Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի օրը այցելել է երկրի հյուսիսարեւելյան սահման:
Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ - ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը եւ բարոյահոգեբանական վիճակին: Նախարարն այցելել է նորակառույց պաշտպանական շինությունները եւ ծանոթացել զորամասերից մեկի շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` զինծառայողները ներկայացրել են հենակետի պաշտպանության ցուցադրական պարապմունք, որից հետո Սեյրան Օհանյանը մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ:
Պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման եւ ենթակա զորամասերի հրամանատարության հետ: