Մատչելիության հղումներ

Թբիլիսիի օդանավակայանի VIP տերմինալում հսկողություն կսահմանվի


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն պետական պաշտպանության հատուկ ծառայությունը, որն ապահովում է նաեւ նախագահի անվտանգությունը, հսկողության տակ է վերցնելու Թբիլիսիի միջազգային օդակայանի բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող (VIP) տերմինալը։

Այդ տերմինալից օգտվում են օտարերկրացի բարձրաստիճան ուղեւորները եւ Վրաստանի վերնախավը` նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը, Գերագույն դատարանի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, նրանց ընտանիքների անմիջական անդամները, ինչպես նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը։

Նախագահի աշխատակազմը հրաժարվել է հայտնել հրամանագրի դրդապատճառը։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG