Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ երկիրը պատուհասած բնական աղետի՝ «Սենդի» ավերիչ փոթորկի կապակցությամբ:

Հեռագրում, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Խորապես ցնցված ենք ամերիկյան մայրցամաքը պատուհասած «Սենդի» ավերիչ փոթորկի հետևանքներից, որը խլեց տասնյակ անմեղ կյանքեր ու պատճառեց ահռելի նյութական վնասներ: Կիսելով Ձեր եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի վիշտն ու ցավը՝ բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ տուժած շրջաններին՝ շուտափույթ վերականգնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG