Մատչելիության հղումներ

Թուրքիան պահանջում է անհապաղ փակել ՀԱԷԿ-ը


Թուրքիան պահանջում է անհապաղ փակել Մեծամորի ատոմակայանը, որը վտանգ է տարածաշրջանի բոլոր երկրների համար, այսօր հայտարարել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում Յըլդըզը նշել է նաեւ, որ ՀԱԷԿ-ը գործում է արդեն 40 տարուց ավելի, իսկ հին ատոմակայանները մեծ վտանգ են ներկայացնում։

Հայաստանի կառավարությունը վերջերս որոշում է ընդունել Մեծամորի ատոմակայանի շահագործումը երկարաձգել եւս 10 տարով։

Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG