Մատչելիության հղումներ

Մեծամորի ԱԷԿ-ը՝ մտավախություն Թուրքիայի համար


Հայաստան - Մեծամորի ատոմակայանը, արխիվ
Հայաստան - Մեծամորի ատոմակայանը, արխիվ

Պաշտոնական Անկարան պահանջում է անհապաղ փակել ՀԱԷԿ-ը։

Պաշտոնական Անկարան պահանջում է անհապաղ դադարեցնել Մեծամորի ատոմակայանի աշխատանքը՝ պնդելով, թե այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին, թուրքական Haber հեռուստաընկերության հաղորդմամբ, այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:

Թուրք նախարարը հիշեցրել է, որ հայկական ատոմակայանն աշխատում է ավելի քան 40 տարի, եւ ընդգծել, որ մեծ վտանգ են ներկայացնում հատկապես «հին» կայանները:

Մեծամորի ատոմակայանի շուրջ քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ պաշտոնական Երեւանը որոշել է եւս 10 տարով երկարաձգել միջուկային կայանի աշխատանքը՝ մինչեւ 2023 թվականը:

«Հայաստանյան ատոմակայանի շուրջ վախերը, փաստորեն, ուժի մեջ կմնան եւս մեկ տասնամյակ», - այսօր գրել է թուրքական Hurriyet-ը՝ փաստելով, որ այս որոշումը պաշտպանել է նաեւ Միացյալ Նահանգները:

Թերթը, միաժամանակ, զրուցել է թուրք փորձագետ, Եվրասիական անվտանգության եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Հաթեմ Քաբարլիի հետ, ով պնդել է, թե ատոմակայանում հնարավոր աղետի դեպքում ամենից շատ կտուժեն Թուրքիան, Իրանն ու Ադրբեջանը։

Թուրքական մամուլը նաեւ հիշեցնում է, որ էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը դեռեւս անցած տարվա հոկտեմբերին՝ Վանում արձանագրված երկրաշարժից հետո, հանձնարարել էր երկրի՝ միջուկային հարցերով զբաղվող մասնագետներին չափել ռադիոակտիվության աստիճանը Թուրքիայի արեւելքում՝ մտավախություն ունենալով հատկապես Մեծամորի ատոմակայանի հնարավոր արտահոսքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG