Մատչելիության հղումներ

Քլինթոնը եւ Էշթոնը այցելում են Բոսնիա եւ Հերցեգովինա


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը այսօր համատեղ այց են կատարելու Բոսնիա եւ Հերցեգովինա։

Սպասվում է, որ Քլինթոնը եւ Էշթոնը կհանդիպեն երկրի եռակողմ նախագահության հետ եւ կքննարկեն Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին Բոսնիա եւ Հերցեգովինայի հնարավոր անդամակցության հարցերը։

Սարաեւոյից հետո նախատեսվում է բարձրաստիճան երկու պաշտոնյաների այցը Սերբիա եւ Կոսովո։

Միացյալ Նահանգները եւ Եվրամիության անդամ երկրների մեծ մասը ճանաչել են 2008 թվականին Կոսովոյի հռչակած անկախությունը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG