Մատչելիության հղումներ

Սիրիայում անցած երեք օրերին 99 մարդ է սպանվել


Սիրիայում անցած երեք օրերին սպանվել է 99 մարդ: Այդ մասին հաղորդում է France Press լրատվական գործակալությունը` վկայակոչելով սիրիացի իրավապաշտպաններին:

Սիրիայի կառավարական ուժերը եւ ապստամբները հայտարարել էին հոկտեմբերի 26-ից կրակը դադարեցնելու մասին` մահմեդական Էյդ ալ-Ադհա քառօրյա տոնի կապակցությամբ: Երկու կողմերն էլ, միաժամանակ, նախազգուշացրել էին, որ պատրաստ են հակահարվածի, եթե խախտվի պայմանը:

Անցած երեք օրերին զոհվածներից 35-ը կառավարական զորքի զինվորներ են, 34-`ը ապստամբներ, 30-ը` խաղաղ բնակիչներ:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին ժամանել է Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման նպատակով:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը հայտարարել է, որ հանդիպմանը քննարիկման առարկա կլինի Սիրիայում չդադարող պատերազմի կապակցությամբ հրատապ միջոցների ձեռնարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG