Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակ ԱՄՆ-ի Արեւելյան ափին


Արտակարգ իրավիճակ է հայտարարվել ԱՄՆ-ի Նյու Յորք եւ Մասաչուսեթս նահանգներում` «Սենդի» փոթորկի կապակցությամբ, հաղորդում է CNN-ը:

BBC-ի փոխանցմամբ, երեկ Նյու Յորք քաղաքում կաթվածահար է եղել տրանսպորտը, չի աշխատում մետրոն, դադարեցված է գնացքների, ավտոբուսների երթեւեկությունը:

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին երեկ ստիպված է եղել հետաձգել իր նախընտրական հանդիպումը Վիրջինիայում:

Գործող նախագահ, նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման, նախազգուշացված լինելով փոթորկի ուժգնացման ժամերի մասին, պատսպարվել է Սպիտակ տանը:

«Սենդի» փոթորկի հետեվանքով 51 մարդ զոհվել է Հայիթիում, 70 զոհ կա Կուբայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Ջամայկայում եւ Բահամյան կղզիներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG