Մատչելիության հղումներ

Բեռլուսկոնին «քաղաքական» է համարում դատավճիռը


Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր նկատմամբ կայացված դատավճիռը համարում է «քաղաքականացված դատավորների» աշխատանքի արդյունք:

Ուրբաթ օրը, հիշեցնենք, Միլանի դատարանը Բեռլուսկոնիին հարկերից խուսափելու մեղադրանքով դատապարտել է 4 տարվա ազատազրկման, ապա` վկայակոչելով 2006 թվականին հայտարարված համաներումը, ժամկետը կրճատել մինչեւ 2 տարի:

Նախկին վարչապետն ու գործով մյուս մեղադրյալները պետք է նաեւ փոխհատուցել պետությանը հասցված 10 միլիոն եվրոյի վնասը:

Բեռլուսկինին առայժմ ազատության մեջ է` մինչեւ դատավճռի բողոքարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG