Մատչելիության հղումներ

Սախարովի մրցանակը շնորհվեց երկու իրանցիների


Ազատախոհության համար Սախարովի անվան մրցանակը այս տարի շնորհվել է երկու իրանցիների` փաստաբան Նասրին Սոթուդեին եւ կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին։ Այդ մասին այսօր հայտարարվել է Ստրասբուրգում։

Երկու գործիչները առաջին իրանցիներն են, որոնք արժանանում են Եվրախորհրդարանի հեղինակավոր մրցանակին։

Իրանցի ընդդիմադիր ակտիվիստների շահերը ներկայացնող փաստաբան Նասրին Սոթուդեին անցած տարի երկրի ազգային անվտանգության օրենքները խախտելու մեղադրանքով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։

Ջաֆար Փանահին նմանատիպ մեղադրանքներով 2010 թվականին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, ռեժիսորին նաեւ 20 տարով արգելվել է ֆիլմեր նկարահանել։

Սախարովի անվան մրցանակը շնորհվում է մարդու իրավունքների եւ ազատախոհության պաշտպանությանը նվիրված գործիչների եւ կազմակերպությունների, այն ներառում է 50 հազար եվրո դրամական պարգեւ։

Այս տարի մրցանակի հավակնորդների թվում էին բելառուսցի իրավապաշտպան Ալես Բելյացկին եւ ռուսաստանյան Pussi Riot փանք ռոք խումբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG