Երեկ օրվա երկրորդ կեսին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանել է Գվատեմալա, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի արտաքին հարաբերությունների նախարար Հարոլդ Կաբայերոսի եւ խորհրդարանի` Ազգային կոնգրեսի նախագահ Ջուդի Ռիվերա Էստրադայի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Գվատեմալայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ առկա է մեծ ներուժ երկու երկրների միջեւ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ մշակութային բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար: Նա նշել է, որ դրան կնպաստի նաեւ համատեղության կարգով Հայաստանի դեսպանի հավատարմագրումը Գվատեմալայում:
Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում գործակցության խթանման, գործարար կապերի հաստատման, մշակութային փոխանակումների իրականացման վերաբերյալ:
Կաբայերոսը ներկայացրել է Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, առկա մարտահրավերները եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գվատեմալայի անդամակցության համատեքստում նախարարները քննարկել են միջազգային օրակարգի այժմեական հարցերը:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը:
Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Գվատեմալայի խորհրդարանի նախագահը նշել է, որ 1998 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին բարձրաստիճան պաշտոնյան է այցելում Գվատեմալա:
Ջուդի Ռիվերա Էստրադան տեղեկացրել է, որ Ազգային կոնգրեսի մի շարք պատգամավորներ ցանկություն են հայտնել բարեկամական խումբ ստեղծել Հայաստանի Ազգային ժողովի հետ հարաբերությունները զարգացնելու համար:
Նալբանդյանը Էստրադային է փոխանցել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնները:
Մտքեր են փոխանակվել երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ձեւավորման վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանը այցելության շրջանակներում ծավալուն հարցազրույց է տվել Գվատեմալայի «Նոտիսյետե» հեռուստատեսությանը: