Մատչելիության հղումներ

Կոնսերվատորիայի շենքը վաճառելու առաջարկ առայժմ չկա


Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր գլխավորած վարչությունն առայժմ պետական կոնսերվատորաիայի շենքը վաճառելու առաջարկ չի ստացել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին կառավարության նիստում որոշում կայացվեց վաճառել Կառավարության թիվ 2 մասնաշենքը, որում տեղակայված է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Նշենք, որ վերջին շրջանում խոսակցություններ կան պետական կոնսերվատորիայի շենքի վաճառքի վերաբերյալ։ Այս առնչությամբ պետգույքի կառավարման վարչության պետին հարց ուղղվեց, թե արդյո՞ք ԱԳՆ-ի շենքի ճակատագրին կարող է արժանանալ նաեւ պետական կոնսերվատորիայի շենքը:

Արման Սահակյանը արձագանքեց․ - «Վստահ կարող եմ հիմա պատասխանել, որ այս պահին նման առաջարկ չունենք։ Ես չեմ վախենում եւ շատ պարզ պատասխանում եմ․ եթե, օրինակի համար, տրանսպորտի նախարարության հետ կապված լինի լավ առաջարկ, գրավիչ առաջարկ պետության շահերի համար, ապա համոզված եղեք, որ այդպիսի հարցերը քննարկվելու են»։


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG