Երեկ Մեխիկոյում պաշտոնական այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ֆրանցիսկո Արոյո Վիերային:
Վիերան նշել է, որ Մեքսիկայի խորհրդարանը ցանկանում է իր նպաստը բերել հայ - մեքսիկական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը ընդգծել է, որ նախորդ գումարման Պատգամավորների պալատի` ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը ոչ միայն վնաս է հասցրել երկկողմ հարաբերություններին, այլեւ կոպտորեն հակասում է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Նախարարի բնորոշմամբ` նման քայլերը վնաս են հասցնում միջազգային հանրության կողմից հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին, վտանգում են տարածաշրջանային կայունությունը:
Մեքսիկայի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչն ասել է, որ տեղյակ է վերոհիշյալ հայտարարության բացասական հետեւանքների մասին։ Նա պարզաբանումներ է տվել այդ կապակցությամբ եւ ընդգծել, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատը միանշանակ սատարում է ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը, եւ խորհրդարանին այլ դիրքորոշման վերագրման փորձերը չեն համապատասխանում իրականությանը:
Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Մեքսիկայի խորհրդարանի կողմից ինքնորոշման իրավունքի սկզբունքը միանշանակ սատարելու, ինչպես նաեւ Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում ստացված հավաստիացումների կապակցությամբ առ այն, որ պաշտոնական Մեխիկոն աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի` ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ արված առաջարկություններին եւ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Մեքսիկայի նորընտիր խորհրդարանը գործուն քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տեղեկացրել է Հայաստանի Ազգային ժողովում Մեքսիկայի Սենատի եւ Պատգամավորների պալատի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին եւ փոխանցել Սենատի եւ Պատգամավորների պալատի ղեկավարներին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հղած ուղերձները:
Ֆրանցիսկո Արոյո Վիերան ասել է, որ Պատգամավորների պալատում եւս շուտով ձեռնամուխ կլինեն Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ձեւավորմանը:
Մեխիկոյում Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Մեխիկոյում ունեցած հանդիպումների արդյունքները, պատասխանել նրանց բազմաթիվ հարցերին:
«Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Մեքսիկա լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցների կողմից: Մեքսիկայի մամուլը բազմաթիվ հրապարակումներով անդրադարձավ Ադրբեջանի նախկին նախագահի եւ այսպես կոչված Խոջալուի հուշարձանների տեղադրումից հետո ստեղծված իրավիճակին՝ որակելով այն որպես հարված Մեքսիկայի ժողովրդի արժանապատվությանը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Մեքսիկայի արտգործնախարարությունից Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրել են, որ հանրային կարծիքի խիստ դժգոհության հետեւանքով Մեխիկոյի քաղաքապետարանը որոշում է կայացրել հատուկ հանձնաժողով ստեղծել՝ ադրբեջանական հուշարձանների ճակատագիրը որոշելու նպատակով:
Ավարտելով այցելությունը Մեքսիկա՝ Նալբանդյանը ուղեւորվել է Գվատեմալա։