Մատչելիության հղումներ

Վրաց պատգամավորները քննարկում են կառավարության կազմը


Վրացական խորհրդարանում այսօր մեկնարկել են նոր կառավարության անդամների թեկնածությունների շուրջ քննարկումները:

Խորհրդարանական մի շարք հանձնաժողովների առջեւ այսօր ելույթ է ունեցել ներքին գործերի նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվին:

«Իմ պաշտոնավարման ընթացքում ես նախեւառաջ ամեն ինչ անելու եմ վրացական ոստիկանությունն ապաքաղաքականացնելու համար», - Ղարիբաշվիլիի խոսքերն է փոխացնում IPN գործակալությունը:

Խորհրդարանականների հետ է հանդիպել նաեւ Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնին առաջադրված Կախա Կալաձեն` հայտարարելով, թե առաջիկայում չի բացառվում բնական գազի սակագների, ինչպես նաեւ բենզինի գների նվազեցումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG