Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը լքեց երկիրը


Վրաստանի պաշտպանության նախկին նախարար եւ մինչ կառավարության նոր կազմի հաստատումը նախարարի պաշտոնակատար Դմիտրի Շաշկինը հայտարարել է, որ որոշել է լքել երկիրը։

Facebook-ի իր էջում Շաշկինը այսօր գրել է, թե հույս ունի մի օր վերադառնալ Վրաստան։ Նա հայտնել է, թե մեկնել է Վրաստանից, քանի որ իր տեսակետները չեն համընկնում հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական գործիչների տեսակետներին։

Շաշկինը նաեւ գործընկերներին եւ բարեկամներին կոչ է արել չհավատալ իր մասին «անհավատալի պատմություններին», որոնք շուտով կարող են ի հայտ գալ։

Պաշտպանության նախարարության խոսնակը անցած շաբաթ հայտարարել էր, թե Շաշկինը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։

Վրաստանի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի կողմից պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրված Իրակլի Ալասանիան երկու շաբաթ առաջ հայտարարել էր. - «Առաջիկայում մենք մանրակրկիտ կերպով կուսումնասիրենք երկրի պաշտպանական համակարգում տիրող իրավիճակը, Վրաստանի պաշտպանունակության յուրատեսակ «աուդիտ» կանցկացնենք` փորձելով հասկանալ` ի՞նչ էր կատարվում երկրի պաշտպանական գերատեսչությունում, երբ այն ղեկավարում էին փաստացի հանցագործները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG