Տասնյակ հազարավոր մարդիկ Քուվեյթում բողոքի ալիք են բարձրացրել ընդդեմ Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների:
Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ եւ հատուկ միջոցներ կիրառել ցուցարարներին ցրելու համար: Հաղորդվում է վիրավորների եւ ձերբակալվածների մասին:
Քուվեյթի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ բախումների արդյունքում 11 ոստիկան է վիրավորվել:
Դեկտեմբերի 1-ին Քուվեյթում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընդդիմադիրները գտնում են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները միտված են ուժեղացնելու Քուվեյթի էմիրի կողմնակիցների դիրքերը: