Մատչելիության հղումներ

Օբամա - Ռոմնի վերջին բանավեճը` այսօր


ԱՄՆ-ի նախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Բարաք Օբաման եւ նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնին նոյեմբերի 6-ի նախագահական ընտրություններին ընդառաջ այսօր կանցկացնեն իրենց երրորդ` վերջին ու վճռորոշ հեռուստաբանավեճը:

Օբաման եւ Ռոմնին հանդիպելու են Բոկա Ռեյթոնում, Ֆլորիդա: 90-րոպեանոց հեռուստաբանավեճը կառնչվի արտաքին քաղաքական խնդիրներին: Սպասվում են հարցեր Աֆղանստանի եւ Պակիստանի, Իսրայելի եւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, անդրադարձ կլինի նաեւ Սիրիային, Լիբիային, Ռուսաստանին ու Չինաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG