Մատչելիության հղումներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ՀԲԸՄ-ի ընդհանուր ժողովը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում այսօր տեղ է ունեցել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովը: Ժողովին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ անդամներին ու պատգամավորներին հայրապետական իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը փոխանցում է, որ կաթողիկոսը գնահատանքով է հիշատակել, որ ՀԲԸՄ-ի շնորհիվ Հայաստանում գործում են Հայորդյաց տները, երկրի տարբեր քաղաքներում հաստատվել են բարեգործական ճաշարանները, ՀԲԸՄ անդամների նվիրատվություններով վերաշինվում են եկեղեցիներ ու վանքեր, կառուցվում նորերը, նորոգվում են հոգեւոր-կրթական հաստատությունները, նպաստ է բերվում եկեղեցականների նոր սերնդի պատրաստությանը եւ այլն:

«Մեր երախտագիտությունը` բոլոր նրանց, ովքեր իրենց ազնիվ նվիրաբերություններով նպաստ են բերել մեր Եկեղեցու առաքելությանը եւ նրա պայծառության սուրբ գործին: Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ամենքին, ովքեր ի սեր մեր Սուրբ Եկեղեցու եւ ազգային ու հայրենական կյանքի շենացման ազնվորեն ներդնում են իրենց ժամանակը, ջանքերը եւ հմտություններն ու կարողությունները: Այն ամեն ձեռքբերումներում ու հաջողություններում, որ արձանագրվել են անցնող հինգ տասնամյակներին Մայր Աթոռիս եւ մեր եկեղեցական կյանքում, վաստակի իր արժանի բաժինը ունի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը», - նշել է Վեհափառ Հայրապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG