Մատչելիության հղումներ

Նախագահը ելույթ է ունեցել ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ուրբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը, միջոցառումից առաջ ելույթ է ունեցել եւ աշխարհի տարբեր երկրներից ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության ավելի քան 300 պատվիրակներին, նվիրատուներին ու հյուրերին ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հանրապետության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է հայրենիքում եւ սփյուռքում Միության ավելի քան մեկդարյա ազգանպաստ գործունեությանը, հաջողություն, ուժ եւ եռանդ մաղթել Միության բոլոր անդամներին՝ հայրենիքի հզորացման պատվաբեր գործում, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG