Մատչելիության հղումներ

Բաքուն Ղարաբաղի օդանավակայանի հարցով դիմել է Բան Կի-մունին


ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիեւը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու հայկական կողմի մտադրության կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւին, իր նամակում Մեհթիեւը պնդում է, թե օդանավակայանի շահագործումը ապօրինի է, Artsakh Air Company ավիաընկերությունը ստեղծում է Հայաստանը` «Խոջալուի օդանավակայանից ավիաչվերթներ իրականացնելու նպատակով, այդ թվում` ռազմական բնույթի»։

«Նման փորձերը անհարգալից վերաբերմունք են միջազգային իրավունքի հանդեպ, խաթարում են խաղաղ գործընթացը եւ տարածաշրջանում անվտանգության հարցերով անհանգստություն են հարուցում», - նշված է նամակում։

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին, 1992 թվականից մատնվել է պարապուրդի: 2008-ին սկսվեց օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը։

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այս ամսվա սկզբին հայտարարել է, որ օդանավակայանը պատրաստ է, սակայն չվերթների մասին դեռ խոսք չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG