Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ ԵՄ-ն կստորագրեն վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը


Նախատեսվում է, որ այսօր Բրյուսելում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կստորագրվի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր։ Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հունաստանի նորանշանակ դեսպան Իոաննիս Տաղիսի հետ հանդիպման ժամանակ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը նշել է նաեւ, որ դինամիկ եւ կառուցողական կերպով առաջ են գնում խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները Եվրամիության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG