Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի. «Վրաստանը պետք է մասնակցի Սոչիի Օլիմպիադային»


Վրաստանը պետք է մասնակցի 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին։

«Մենք պետք է մասնակցենք այդ Օլիմպիադային որպես բարի դրացիներ եւ անենք ամեն ինչ, որպեսզի Օլիմպիադան անցնի խաղաղ եւ առանց միջադեպերի», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Իվանիշվիլին։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ավելի վաղ բազմիցս հայտարարել էր Օլիմպիադան ռուսաստանյան այս քաղաքում անցկացնելու անթույլատրելիության մասին, քննարկվում էր նաեւ Սոչիի Օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG