Մատչելիության հղումներ

Էրդողանը եւ Ահմադինեժադը բանակցել են Բաքվում


Տնտեսական համագործակցության կազմակերպության` Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող12-րդ գագաթնաժողովի շրջանակներում այսօր կայացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումը։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` շուրջ 40 րոպե տեւած հանդիպման ընթացքում Էրդողանը եւ Ահմադինեժադը քննարկել են Սիրիայի հարցը եւ տարածաշրջանային այլ խնդիրներ։ Նրանք համաձայնել են տարածաշրջանի երկրների միջեւ շփումները ակտիվացնելու հարցում` Սիրիայում արյունահեղությանը վերջ տալու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG