Մատչելիության հղումներ

Բաղդասարյանը հանդիպել է Բորդյուժայի, Իվանովի, Պատրուշեւի հետ


Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակի հաղորդագրության համաձայն` հանդիպմանը հաջորդել է «Հայաստանի Հանրապետության գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» խորագրով «կլոր սեղանի» նիստը:

Բորդյուժայի հետ հանդիպման, ինչպես նաեւ «կլոր սեղանի» նիստի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն, որում տեղ են գտել ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ:

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջեւ ռազմական գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` քաղաքական, տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակի եւ հետագա խորացման հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Նրանց առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների Անվտանգության խորհուրդների ներկայացուցիչների ընդլայնված կազմով հանդիպումը: Մասնակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում առկա իրավիճակին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Բաղդասարյանն ու Պատրուշեւը բանակցությունների արդյունքներով ստորագրել են արձանագրություն, որում ամրագրվել են ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները:

Այսօր նաեւ տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովի հետ, որին մասնակցել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Հանդիպման արդյունքներով կողմերի միջեւ ստորագրվել է Հայաստանի տարածքում համատեղ հումանիտար կենտրոն ստեղծելու վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների միջեւ մտադրությունների մասին արձանագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG