Մատչելիության հղումներ

Գուանտանամոյում մեկնարկել են «Սեպտեմբերի 11»-ի գործով լսումները


Գուանտանամոյում ամերիկյան ռազմական տրիբունալում մեկնարկել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով 5 կասկածյալների դատավարության նախնական լսումները:

Կասկածյալների թվում է Հալիդ Մոհամեդը, ով համարվում է ահաբեկչության գլխավորողը:

Նախնական լսումները կընթանան մինչեւ հոկտեմբերի 19-ը:

«Քաղաքացիական իրավունքների պաշտպանության ամերիկյան միություն» հասարակական կազմակերպությունը անարդար է որակել գործընթացը եւ գտնում է, որ դատական լսումները պետք է անցկացվեն ամերիկյան դաշնային դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG