Մատչելիության հղումներ

Շոտլանդիան կստանա անկախության հանրաքվեի իրավունք


Վաղը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ Շոտլանդիայի առաջին նախարար, շոտլանդական ազգային կուսակցության ղեկավար Ալեքս Սալմոնդը կստորագրեն պայմանագիր, որը շոտլանդացիներին կընձեռի մինչեւ 2014-ի տարեվերջ անկախության հանրաքվե անցկացնելու իրավունք։

Բրիտանիան եւ Շոտլանդիան միության պայմանագիր են կնքել մոտ 300 տարի առաջ։

Վարչապետ Քեմերոնը դեմ է Շոտլանդիայի անկախությանը։ Վարչապետի եւ առաջին նախարարի հանդիպումը տեղի կունենա Էդինբուրգում։

Հարցման արդյունքները վկայում են, որ շոտլանդացիների շրջանում անկախության կողմնակիցները փոքրամասնություն են կազմում, սակայն նրանց թիվը աստիճանաբար մեծանում է։

1999 թվականին Լոնդոնը շոտլանդացիներին թույլ է տվել ստեղծել սահմանափակ լիազորություններով ազգային խորհրդարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG