Մատչելիության հղումներ

Pussy Riot-ի անդամներից մեկը պայմանական ազատ արձակվեց


Մոսկվայի քաղաքային դատարանը այսօր փոխել է Pussy Riot փանք ռոք խմբի դատապարտված երեք անդամներից մեկի` Եկատերինա Սամուցեւիչի պատժաչափը, այն դարձնելով պայմանական եւ նրան ազատ արձակելով դատարանի դահլիճից։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, խմբի մյուս երկու անդամների` Նադեժդա Տոլոկոննիկովայի եւ Մարիա Ալյոխինայի պատժաչափը Մոսկվայի դատարանը թողել է անփոփոխ, եւ նրանք տասն օրվա ընթացքում ուղարկվելու են ընդհանուր ռեժիմի գաղութ` պատիժը կրելու։

Այս տարվա օգոստոսին Ռուսաստանի մայրաքաղաքի Խամովնիչեսկի շրջանի դատարանը խուլիգանության մեղադրանքով երկուական տարվա ազատազրկման է դատապարտել երեք աղջիկներին` Քրիստոս Ամենափրկիչ տաճարում «փանք-աղոթք» կատարելու համար, որով նրանք Աստվածածնին խնդրում էին «վռնդել Պուտինին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG