Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժություն Ղազախստանում


Երեկ Ղազախստանի Ալմաթի քաղաքի մերձակայքում գտնվող «Իլիյսկսի» զորավարժարանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն - 2012» պայմանական անվանվամբ առաջին համատեղ խաղաղապահ զորավարժությունը, որին Հայաստանի Զինված ուժերից մասնակցում է 30-հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների օպերատիվ եւ մարտական պատրաստության 2012 թվականի համատեղ միջոցառումների պլանին համապատասխան:

Զորավարժության թեման է Հավաքական անվտանգության տարածաշրջանում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ զորքերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստումն ու վարումը: Զորավարժության ընթացքում մշակվելու են հակամարտող կողմերի բաժանման, զինադադարի պայմանների պահպանման վերահսկողության համատեղ միջոցառումներ: ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ստորաբաժանումները կկատարեն հավաքական խաղաղապահ ուժերի ձեւավորման ուսումնական առաջադրանքներ կենտրոնասիական տարածաշրջանի՝ ՀԱՊԿ-ի մեջ մտնող պայմանական երկրում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար:

Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցում է մոտ 950 մարդ, մինչեւ 70 միավոր ավտոմոբիլային եւ 35 միավոր զրահատանկային տեխնիկա, 4 «Մի-17» ինքնաթիռ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG