Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Աբել Աղանբեկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Աբել Աղանբեկյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ձեր կյանքի ուղին բացառիկ տաղանդի եւ շռայլ ոգու տեր մարդու ուղի է: Դուք ձեռք եք բերել անառարկելի հեղինակություն` երկարամյա գիտական, մանկավարժական, կազմակերպչական եւ քաղաքական գործունեության, ամենաանբարենպաստ պայմաններում անգամ ճշմարտությունը, սեփական հայացքներն ու դիրքորոշումները մինչեւ վերջ պաշտպանելու ունակության շնորհիվ: Ձեր անվան հետ են ասոցացվում խորհրդային տնտեսագիտության զարգացման գործում պատկառելի մասնագիտական փորձը, խորը գիտելիքները, կորովն ու խանդավառությունը, այն ժամանակ դեռեւս միասնական երկիրը բարեփոխելու եւ փրկելու փորձերը: Ձեր ճշմարտացի խոսքը արձագանք էր գտնում ամբողջ աշխարհում ու մեր հարազատ Արցախում, եւ մենք մշտապես հպարտացել ենք Ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG