Մատչելիության հղումներ

Սիրիական կողմից ռմբահարվել է թուրքական տարածքը


Թուրքական հրետանին շաբաթ օրը կրկին պատասխան կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ, երբ թուրքական գյուղերից մեկի հարեւանությամբ պայթել է սիրիական կողմից արձակված արկը:

Նույնպիսի միջադեպ էր տեղի ունեցել նաեւ ուրբաթ օրը: Տուժածներ չկան:

Թուրքիայի տարածքը հրետակոծվում է արդեն չորրորդ օրը, քանի որ Սիրիայում կառավարական զորքի եւ ընդդիմադիրների միջեւ բախումները տեղի են ունենում երկու երկրների սահմանի անմիջական հարեւանությամբ:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ պատերազմ սկսել, բայցեւ` հեռու չէ դրանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG