Մատչելիության հղումներ

Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 5-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ` 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին:

Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունը հավելում է, որ շվեյցարացի պատգամավորները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:

Պատվիրակության բոլոր անդամները գրառում կատարեցին «Պատվո հյուրերի» հուշամատյանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG