Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ականը հուսով է, որ Իվանիշվիլիի հայտարարությունը «լեզվի սայթաքում էր»


Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը արձագանքել է «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հարցազրույցին, որում նա ասել էր` «ապշում է, թե ինչու են հայերը Վրաստանում ապրում, երբ նրանց հայրենիքը կողքն է»:

«Եթե այդպիսի բան իրականում ասվել է, ապա նմանատիպ, առնվազն տարակուսանք առաջացնող, արտահայտությունը ռեցիդիվ է Գամսախուրդիայի «Վրաստանը միայն վրացիների համար» քաղաքականության, որի դառը պտուղները առ այսօր վայելում է Վրաստանը: Մնում է հույս հայտնել, որ դա եվրոպական արժեհամակարգին հավատարիմ լինելու եւ ժողովրդավարությունը ամրապնդելու կարգախոսներով ընտրություններում հաղթած քաղաքական ուժի առաջնորդի լեզվի սայթաքում էր», - հայտարարել է Արտակ Զաքարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG