Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի. «Ապշում եմ, թե ինչու են հայերն այստեղ ապրում»


«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին բացառիկ հարցազրույց է տվել ռուսական New Times հանդեսին, որում պատասխանելով այն հարցին, թե ինչու նա ի վերջո Ֆրանսիայից վերադարձավ հայրենիք, ասել է. - «Մենք` վրացիներս, շատ տարօրինակ ազգ ենք, շատ ենք կապված մեր հողին: Դա է մեր բնավորությունը: Տեսեք, օրինակ, այստեղ մեզ մոտ հայեր են ապրում: Իսկ ես պարզապես ապշում եմ` հայրենիքը կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում»:

«Գուցե ձեզ համար նման հարց ընդհանրապես գոյություն չունի», - դիմելով New Times-ի խմբագիր Եվգենիա Ալբացին` ասել է Իվանիշվիլին, հավելելով. - «Ինձ համար դա անհասկանալի է: Ես Ֆրանսիայում էի ապրում, մեկ տարի Ամերիկայում եմ ապրել, բայց երազում տեսնում էի իմ գյուղը, հողը»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG