Մատչելիության հղումներ

Շվեյցարացի պատգամավորները այցել են Ղարաբաղ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Շվեյցարիայի խորհրդարանի «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը` համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը ողջունել է շվեյցարացի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ` նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս առաջին ձեռքից ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ տեղում առկա իրավիճակին:

Շվեյցարացի խորհրդարանականները վստահեցրել են, որ շարունակելու են իրենց գործունեությունը ուղղված հայ-շվեյցարական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG