Մատչելիության հղումներ

Թեւան Պողոսյանը համալրում է «Ժառանգություն» խմբակցությունը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում արձանագրություն կազմեց, ըստ որի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին` քաղաքագետ Թեւան Պողոսյանին:

Պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը հրապարակվել էր Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ, եւ խորհրդարանի կանոնակարգով նախատեսված 15-օրյա ժամկետում «Ժառանգության» առաջնորդը ետ չվերցրեց այն։

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG