Հինգշաբթի երեկոյան Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկվեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու ու Ադրբեջանի նախագահի կողմից անմիջապես ներում շնորհելու հարցը։
Որեւէ բանաձեւի, հայտարարության, գրավոր փաստաթղթի ընդունում նախատեսված չէր. Վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը նախօրոք ասել էր, որ բանաձեւ չի լինի, բայց քննարկումներ կանցկացվեն։
Սաֆարովի գործի հետ կապված 24 ելույթներ հնչեցին։
Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավթի Հարությունյանը, իր խոսքում համառոտ անդրադառնալով Սաֆարովի գործի նախապատմությանը եւ միջազգային հանրության արձագանքին, մարդասպանին ներում շնորհելու կապակցությամբ արված դատապարտումներին, ընդգծեց, որ ոչ մի ադրբեջանցի պետական պաշտոնյայի կողմից չհնչեցին դատապարտումի խոսքեր։
«Այս գործը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների մասին չէ, այս գործը արդարադատության ոտնահարման եւ մարդու հիմնարար իրավունքների խախտման մասին է», - հայտարարեց Հարությունյանը` շարունակելով. - «Այս գործը Եվրախորհրդի անդամ մի երկրի մասին է, որը բացահայտորեն աջակցում եւ քարոզում է ատելություն ու անհանդուրժողականություն»։
Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ լորդ Դոնալդ Անդերսենը հարց բարձրացրեց, որ Սաֆարովին մեծարելը արդյոք չի՞ ոգեւորի մյուսներին` նույնը կատարելու համար։ Նա նաեւ այսպիսի հարց ուղղեց Ադրբեջանին, թե նրա՞նք ինչպես կզգային, եթե հակառակը լիներ` հայ սպան ադրբեջանցու սպաներ եւ ներում ստանար։
Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը ասաց, որ ողբերգություն է տեղի ունեցել, եւ, իր կարծիքով, որոշ ուժեր փորձում են ողբերգությունը օգտագործել քաղաքական նպատակներով։ Պատասխանելով Անդերսենին` նա սկսեց դեպքեր թվարկել, երբ, իր պնդմամբ, ազատ են արձակվել հանցագործություն կատարած հայեր։ Վերջում նա հայտարարեց, թե պետք է քննարկել ոչ միայն Սաֆարովի գործը, այլեւ Ղարաբաղի, Խոջալուի եւ իր եղբոր գործը, որը, ըստ ադրբեջանցի պատգամավորի, սպանվել է հայերի կողմից, բայց իրենք խաղաղություն են ուզում եւ դրա համար են այստեղ։
Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը իր ելույթում ասաց, որ, դժբախտաբար, ադրբեջանցի գործընկերները շարունակում են խեղաթյուրել իրականությունը։ Նա նշեց, որ Եվրախորհրդի համար չի կարող ընդունելի լինել մարդասպանին արդարացնելը եւ հերոսացնելը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարելի օգտագործել քրեական հանցագործությունը արդարացնելու համար, հայտարարեց Ռուստամյանը։
Նիդերլանդների ներկայացուցիչ Թինի Կոխը ասաց. - «Սաֆարովի գործը, իմ կարծիքով, նաեւ այս Վեհաժողովի եւ կազմակերպության արժեքների ոտնահարում է»։
Հունգարիայի ներկայացուցիչ Իմրե Վեյկեյն ասաց, թե Հունգարիայի կողմից Սաֆարովին արտահանձնելը Հայաստանի դեմ չէր, այն կատարվել է Ստրասբուրգի կոնվենցիային համապատասխան, Ադրբեջանը խախտել է հավաստիացումները։ Խորհրդարանականը հիշեցրեց, որ Հունգարիայում Ադրբեջանի դեսպանին դիվանագիտական նոտա է փոխանցվել։
Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, պահպանողական Քրիսթոֆեր Չափը իր խոսքում նաեւ կոչ արեց լուրջ ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրին, որովհետեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածությունը մշտապես աճում է։
«Մենք պետք է փորձենք գտնել այս խնդրի լուծումը, որ Եվրախորհրդի անդամ երկու երկրները միասին խաղաղ ապրեն», - ելույթի վերջում հայտարարեց բրիտանացի խորհրդարանականը։
Քննարկումներից հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեր դրանք, Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Եթե մի կողմ դնենք հայկական պատվիրակության եւ ադրբեջանական պատվիրակության ելույթները, կարծում եմ, մյուս պատգամավորների կարծիքների մեջ էլ կար ակնհայտ հակադրություն, եւ դա օգտակար էր, որովհետեւ բազմաթիվ հարցեր, որոնք կային, եւ դրանք ստացան, գոնե մի մասի համար, իրենց պատասխանները»։