Մատչելիության հղումներ

Սիրիայի կողմից թուրքական քաղաքի հրետակոծությունից 5 մարդ է զոհվել


Սիրիական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել թուրքական սահմանամերձ Ակչկալե քաղաքի վրա արձակված հրետանային կրակի համար, որի արդյունքում զոհվել է 5 մարդ:

Թուրքական հրետանին, իր հերթին, պատասխան կրակ է բացել սիրիական սահմանամերձ տարածքների վրա, որտեղ շարունակվում են կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ բախումները:

Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել համապատասխան քայլեր ձեռնարկել Սիրիական ագրեսիայի հանդեպ: Սպասվում է, որ այսօր Անվտանգության խորհրդում կանդրադառնան այս հարցին:

ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, իր աջակցությունն է հայտնել այդ երկրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG