Մատչելիության հղումներ

Հայաստանում շարունակվում են ռազմավարական զորավարժությունները


Հայաստանի տարածքում շարունակվում են հոկտեմբերի 1-ին մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, փոխանցում է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Զորավարժությունների պլանի համաձայն` ուսումնական կենտրոններում եւ նախորոշման շրջաններում բացազատվել են հրամանատարական կետեր, իրականացվել են ստորաբաժանումների զորահամալրման եւ մարտական ներդաշնակման աշխատանքներ: Ուսումնական կենտրոններում զորահամալրվող ստորաբաժանումների անձնակազմերի հետ կազմակերպվել են մարտական պատրաստության հիմնական առարկաների, ինչպես նաեւ շտաբների ներդաշնակման պարապմունքներ:

Իրականացված աշխատանքներին հետեւելու նպատակով բացազատված հրամանատարական կետերում շրջայց է կատարել ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ղեկավար, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Տեղում ծանոթանալով կատարված աշխատանքին` Խաչատուրովը տվել է համապատասխան ցուցումներ եւ հրահանգներ:

Զորավարժությունների նպատակներն են Հայաստանի Զինված ուժերի ծավալման եւ մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի եւ միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ Հայաստանի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, Զինված ուժերի ղեկավարման օղակներին եւ զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների եւ ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը եւ ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG