Մատչելիության հղումներ

X Fighters Jams մոտոմրցույթը՝ Երեւանում

Երեւանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 30-ին անցկացվեց Red Bull X Fighters Jams մոտոմրցույթը։ Ապշեցուցիչ հնարքներով հարուստ շոուին մասնակցեցին այս սպորտաձևում համաշխարհային համբավ վայելող մարզիկներ Ալեքսեյ Կոլեսնիկովը (Ռուսաստան), Դանիել Բոդինը (Շվեդիա), Կիրիլ Գավրիլովը (Ռուսաստան) եւ Ալեքսեյ Այսինը (Ռուսաստան): Մարզիկների հնարքներն անցկացվեցին երեք մետր բարձրությամբ հատուկ ցատկահարթակի վրա: Մոտոէքստրեմալները ցուցադրեցին իրենց հնարքները` գետնից ավելի քան 10 մետր բարձրության վրա՝ միաժամանակ կառավարելով 100 կգ քաշ ունեցող մոտոցիկլը: Ֆոտոռեպորտաժը՝ Կարեն Մինասյանի։

XS
SM
MD
LG