Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարությունը լրացուցիչ զորքեր է տեղափոխում Հալեպ


Սիրիայի իշխանությունները լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղափոխում Հալեպ, որտեղ կատաղի մարտեր են ընթանում կառավարական ու ընդդիմադիր ուժերի միջեւ։

Լիբանանյան մամուլը գրում է, որ Հալեպ է այցելել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, այլ լրատվամիջոցներ չեն հաստատում այս տեղեկատվությունը։

Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը, ով անցած օգոստոսին լքեց Ասադի կառավարությունը եւ փախավ Հորդանան, հայտարարել է, որ Ասադը մերժել է բարձրաստիճան պաշտոնյաների առաջարկը` բանակցել ընդդիմության հետ։

Սիրիական ընդդիմությունը եւ իրավապաշտպանները հաղորդում են, որ հակամարտության սկզբից` անցած տարվա մարտից մինչեւ հիմա երկրում զոհվել է 31 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG