Մատչելիության հղումներ

200 հազար` սկանդալային ֆիլմի ռեժիսորին սպանողին


Պակիստանում երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ վեցանիշ դրամական պարգեւ է առաջարկվում այն մարդուն, ով կսպանի մահմեդական աշխարհում բողոքի ալիք բարձրացրած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի նկարահանողին:

Երկուշաբթի օրը պակիստանցի նախկին օրենսդիր Իկրամուլա Շահիդը Փեշավարում ցուցարարներին ասել է, որ կվճարի 200 հազար դոլար ֆիլմի ռեժիսորին սպանողին:

BBC-ի փոխանցմամբ` խաղաղ ցույցին մասնակցել է ավելի քան 15 հազար մարդ:

Ինն օր առաջ Պակիստանի երկաթուղային հաղորդակցության նախարար Ահմադ Բիլուրն էր 100 հազար դոլար դրամական պարգեւ խոստացել նույն բանի համար: Բիլուրը CNN-ին պարզաբանել է, որ խոսել է իր անունից եւ ոչ թե որպես կառավարության ներկայացուցիչ:

Դրամական պարգեւ առաջարկողներից եւ ոչ մեկը չի նշել ֆիլմն ստեղծողի անունը:

Ըստ ամերիկացի պաշտոնյաների` ֆիլմը նկարահանել է եգիպտական ծագում ունեցող ամերիկացի, քրիստոնյա Նակոուլա Բասելեյ Նակոուլան, ով ձերբակալվել է անցյալ շաբաթ Կալիֆորնիայում։

«Մահմեդականների անմեղությունը» ցույցերի պատճառ է դարձել մահմեդական երկրներում, որոնք հաճախ ուղեկցվում են բռնություններով։ Լիբիայում, մասնավորապես, սեպտեմբերի 11-ին սպանվել են ԱՄՆ-ի դեսպանը եւ դեսպանատան երեք աշխատակիցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG